Առողջապահություն 1.2009
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց։ Էլ չեմ խոսում ավտոմեքենաների մի մասի անմխիթար, երբեմն նույնիսկ վտանգավոր տեխնիկական վիճակի մասին։ Ինձ, որպես բժշկի, հատկապես անհանգստացնում է վարորդների առողջական վիճակի խնդիրը, ինչով անմիջականորեն պայմանավորված է նաև ուղևորների անվտանգությունը։
Խորհրդային տարիներին ավտոձեռնարկություններում լավ թե վատ աշխատում էին բժիշկներ, ովքեր ամեն առավոտ երթուղի դուրս գալուց առաջ ստուգում էին վարորդների առողջական վիճակը, ալկոհոլային խմիչք գործածելու հանգամանքը և այլն։ Վարորդները աշխատում էին հերթափոխով, սահմանված որոշակի աշխատանքային ժամերով, երթերի քանակով, ընդմիջումներով, ունեին հանգստյան օրեր, արձակուրդներ և այլն։ Այսօր երթուղային տաքսիների աշխատանքը մատնված է ինքնահոսի։ Ավտոմեքենաների մեծ մասը երթուղի է դուրս գալիս ուղղակի բնակելի շենքերի բակերից։ Ոչ ոք չի ստուգում դրանց տեխնիկական և վարորդների առողջական վիճակը։ Նրանք աշխատում են օրական 12-16 ժամ անընդմեջ, առանց հերթափոխի, առանց հանգստանալու և արձակուրդի։
Այս ամենից զատ, ամեն օր կարելի է ականատես լինել, թե ինչպես են վարորդներն իրենց մագնիտոֆոններով ու ռադիոընդունիչներով սղոցում ուղևորների նյարդերը։ Նրանք, հաշվի չառնելով ուղևորների ճաշակն ու տրամադրությունը, ամբողջ «կոկորդով մեկ երգացնում են» հայտնի ու անհայտ երաժիշտների ու երգիչների։ Դեռ ոչինչ, որ հաշվի չեն առնում ուղևորների կարծիքը, քանի որ ուղևորը կարող է համբերել կամ իջնել մեքենայից։ Սակայն այլ է խնդիրը հենց իր՝ վարորդի համար։ Բացի վերը հիշատակած գործոններից, վարորդի աշխատանքը ինքնին գերլարվածություն, գերուշադրություն, գերզգուշություն պահանջող աշխատանք է։ Նա անընդհատ վարելով մեքենան, հետևում է ճանապարհին, պահպանում երթևեկության կանոնները, աչքից բաց չի թողնում փողոցում կանգնածներին, հետիոտներին, հետևում է, որ դուրս չմնա սահմանված ժամանակացույցից, զգուշանում ոստիկաններից, լեզու գտնում դիսպետչերների, գործընկերների, ավտոմեքենայի տիրոջ, ուղևորների հետ և այլն։ Ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը ծխում է, ընդունում կանգ առնելու պատվերները, ստանում դրամը, հաշվում և վերադարձնում մանրը, հաճախ զրուցում կողքի ընկերոջ հետ, և, միաժամանակ, ամբողջ օրը լսում երաժշտություն։
Այժմ տեսնենք, թե ինչպես է երաժշտությունն ազդում վարորդի հոգեբանության վրա և մեծացնում ավտովթարի հավանականությունը։
Տարիներ առաջ Մյունխենում տպագրվող «Քվիր» պարբերականը համագործակցելով մասնագետների հետ, մի գիտափորձ է կատարել, որի արդյունքները շատ ուշագրավ և ուսանելի կարող են լինել նաև մեր վարորդների համար։ Պարզվել է, որ երաժշտությունը թուլացնում է վարորդի կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, շեղում ուշադրությունը և այլն։ Գիտափորձի արդյունքում բացահայտվել է մի քանի օրինաչափություն։
Անաղմուկ մեքենայի «լուռ» վարորդի հետ համեմատած, երաժշտություն լսող վարորդը՝
-
առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է վարում մեքենան,
-
առնվազն 15 կմ/ժամով ավելի արագ է կատարում վազանցը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով,
-
առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է անցնում վտանգավոր արգելքների մոտով, ինչը զգալիորեն ավելացնում է ավտովթարի հավանականությունը,
-
ավելի կտրուկ է արգելակում ավտոմեքենան, ինչպիսի վարելաձևը անցանկալի է ուղևորի համար, վտանգավոր` հետևից եկող ավտոմեքենայի համար, բացի այդ, դա ազդում է ավտոմեքենայի տեխնիկական երկարակեցության վրա։
Երբ տևական ու բարձր երաժշտությանը գումարվում են ավտոմեքենայի շարժիչի և այլ մասերի, ինչպես նաև փողոցի տարաբնույթ ձայները, ապա այդ ամենը վերածվում է աղմուկի, որը խիստ բացասաբար է անդրադառնում վարորդի աշխատունակության վրա։
Աղմուկը թուլացնում է վարորդի տեսողությունը, դանդաղեցնում ռեակցիան, առավել ևս, երբ նա աշխատում է դժվարին պայմաններում և երկարատև, թուլացնում և նույնիսկ խաթարում է շարժումների համաձայնեցվածությունը, վատացնում հավասարակշռության ապարատի գործունեությունը, ազդում սրտի կծկունակության և արյան ճնշման վրա։
Այս բոլորի հետևանքով վարորդի համար արդեն խրոնիկական դարձած գերհոգնածությունն ավելի արագ է զարգանում, առաջանում են հոգեկան և հոգեմարմնական զանազան հիվանդագին վիճակներ, կտրուկ բարձրանում է ավտովթարների ու վրաերթերի հավանականության աստիճանը։
Որպես բժիշկ, միանգամայն ճիշտ եմ համարում Երևանի քաղաքապետի 2007թ. մարտի 28-ի N 612-Ա որոշումը, որի համաձայն երթուղային տաքսիների վարորդներին աշխատանքի ընթացքում արգելվում է ծխելը, երաժշտություն լսելը, հեռախոսով խոսելը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, այս որոշումները հաճախ անտեսվում են, իսկ ուղևորները հանդուրժում են այդ խախտումները։
Կարծում ենք` ժամանակն է, որ պատկան մարմինները հետամուտ լինեն հասարակական տրանսպորտում ռադիոէլեկտրոնային սարքերի` ռադիոընդունիչի, մագնիտոֆոնի և հեռուստացույցի առկայությունը արգելելու մասին որոշման կատարմանը։ Դրանից կշահեն ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորն ու հետիոտնը։ Իսկ վարորդներին խորհուրդ ենք տալիս իրենց նախընտրած երաժշտությունը ունկնդրել աշխատանքային ծանր հերթափոխից հետո` տանը հանգստանալու և լիցքաթափվելու ժամերին։
08.04.2009 Կարդացեք նաև
13.04.2009
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ